Հոնդուրասի և Արգենտինայի նախագահները պնդում են

605

Հոնդուրասի և Արգենտինայի նախագահները անհրաժեշտ են համարում տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը Ամերիկաների գագաթնաժողովին։

Հոնդուրասի նախագահ Սիամորա Կաստրոյի կարծիքով՝ գագաթնաժողովը, որն անցկացվելու է հունիսին ԱՄՆ-ում, լիարժեք չի լինի, եթե դրան չմասնակցեն տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Վենեսուելան, Կուբան և Նիկարագուան։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել գագաթնաժողովին և կազմակերպիչներին խնդրել է հրավիրել տարածաշրջանի բոլոր երկրներին։

Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Լոպես Օբրադորը և Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել են, որ չեն մասնակցի Ամերիկաների գագաթնաժողովին, եթե դրան չմասնակցեն տարածաշրջանի բոլոր երկրները։

Ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին ասել էր, թե Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի կառավարությունների ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, չեն հրավիրվի հունիսին Լոս Անջելեսում կայանալիք գագաթնաժողովին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic․ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին
Հաջորդ հոդվածըԿիևն առաջարկում է փոխանակել ռազմագերիներին