‘
Կիրակի օրը՝ 1989 թ. Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած դեպքերի 28-ամյակի նախօրեին, հարյուր հազարավոր հոնկոնգցիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Չինաստանում պաշտպանել մարդու իրավունքները և պաշտոնական Պեկինին կոչ անելով պատասխանատվություն ստանձնել 1989 թ. հունիսի 4-ին ուսանողների բողոքի ցույցը ցրելիս կատարված սպանությունների համար:
Չինաստանը մինչ օրս զոհերի մասին ստույգ տվյալներ չի տրամադրել: Իրավապաշտպանների և ականատեսների վկայությամբ՝ այդ թիվը հարյուրների ու նույնիսկ հազարների է հասնում:
Հոնկոնգը Չինաստանի միակ շրջանն է, որտեղ իշխանությունները թույլ են տալիս այդ ամսաթվի հետ կապված հիշատակի միջոցառումներ անցկացնել: Մայրցամաքային Չինաստանի տարածքում 1989 թ. ցույցի վերաբերյալ քննարկումների վրա իսկական տաբու է դրված:
Փոխանցում է euronews-ը:
‘