‘
Երկուշաբթի կրկին բախումներ են տեղի ունեցել ժողովրդավարության կողմնակիցների և ոստիկանության միջև, վերջիններս փորձել են ցույցը ցրել արցունքաբեր գազով:
Հիշեցնենք, որ ցուցարարները դժգոհ են նրանից, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են իրենք ընտրել Հոնկոնգում 2017 թ. ընտրություններին մասնակցող թեկնածուներին:
Ցուցարարները ուշադրություն չեն դարձրել ոստիկանության նախազգուշացումներին, թե ցույցն անօրինական է ու պետք է ցրվի:
Իշխանությունները շտապել են հերքել այն լուրերը, թե իրենք կարող են գործի դնել բանակը, սակայն պնդել են, որ ոստիկանությունը կշարունակի միջոցներ ձեռք առնել՝ հասարակական կարգը վերականգնելու և տրանսպորտի երթևեկությունն ապահովելու ուղղությամբ: Փոխանցում է BBC-ն:
‘