‘
Հոնկոնգի իշխանությունները տեղեկացրել են 19 հոգու ձերբակալելու մասին, որոնք մի շարք հարձակումներ էին գործել բողոքի ակցիայի մասնակիցների վրա:
Մասնավորապես, Մոն-Կոկ առևտրական շրջանում երիտասարդների կազմակերպված խմբերը պատռել են ցուցարարների պաստառները և ծեծկռտուք հրահրել: Ոստիկանությանը հաջողվել է իրարից բաժանել հակառակորդներին՝ շղթա կազմելով նրանց միջև:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների թվում ութ հոգի գաղտնի հանցախմբերի՝տրիադաների անդամներ են: Ոստիկանությունը նաև հերքել է ցուցարարների այն մեղադրանքները, թե բողոքի ցույցերի մասնակիցներին ծեծի ենթարկելու ետևում իշխանության ներկայացուցիչներ են կանգնած: Փոխանցում է BBC-ն:
‘