‘Հոնկոնգում ձերբակալվել են հակակառավարական ցույցի 12 մասնակիցներ’

609

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է հինգշաբթի Մոնգկոկ շրջանում տեղի ունեցած հակակառավարական ցույցի 12 ակտիվիստների: Այդ մասին հաղորդել են իրավապահ մարմինները:

«Ցուցարարները փակել են ճանապարհներն ու քաոս ստեղծել,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:- Ձերբակալվել են 10 տղամարդ և երկու կին»:

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ  մի քանի հարյուրանոց ցույցը ցրելիս իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

Հոնկոնգում զանգվածային ցույցերն սկսվել են 88 օր առաջ, 2017 թ. Հոնկոնգի իշխանությունների ղեկավարի ընտրություններում Պեկինի մտցրած սահմանափակումները վերացնելու պահանջով: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն 10 հազարով ավելացրել է ՌՕՈւ-ի քանակակազմը’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը զանգահարել է Իրաքի քրիստոնյա փախստականներին’