‘Հոնկոնգում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել’

1133

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը խոստովանել է, որ այդտեղ բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, ինչը կարող է վտանգ սպառնալ «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին և ազգային ինքնիշխանությանը։

Այդ մասին Լամը հայտարարել է երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Հոնկոնգը համարվում էր աշխարհի ամենաանվտանգ քաղաքը։ Սակայն մի շարք ծայրահեղական գործողություններ վտանգավոր իրավիճակ են ստեղծել այստեղ»,- եզրակացրել է Լամը։ Նա նշել է, որ բողոքի ցույցերի մասնակիցներից ոմանք քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ են նետում ոստիկանության վրա, շրջափակում են ոստիկանական բաժինները, արգելափակում տրանսպորտի երթևեկությունը։

«Ինչ-որ մարդիկ ծովն են նետել ազգային դրոշը, մյուսները հեղափոխության կոչեր են անում։ Նման գործողությունները սպառնալիք են  «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին, Հոնկոնգի տնտեսությանը և բարգավաճմանը»,- ընդգծել է նա։ Վարչակազմի ղեկավարը նշել է, որ այստեղ առաջացած ճգնաժամը դուրս է եկել արտահանձնման օրենքի դեմ բողոքի շրջանակներից, որն արդեն որոշ ժամանակ է՝ «մեռած» է հայտարարվել։

Միևնույն ժամանակ՝ Լամը կրկին հրաժարվել է թողնել պաշտոնը՝ ընդգծելով, որ ինքը և իր գործընկերները պատասխանատվություն են կրում այդ հատուկ վարչական շրջանի 7,5 մլն բնակիչների առջև։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեկ օրում երկու հարձակում է կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Սիբիրում անտառային հրդեհների ծավալը կրճատվել է’