Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները կազմել են ամբողջ աշխարհում օդով փոխանցվող մանրէների սպառիչ քարտեզը։
Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է The Standard թերթը, դրա համար առնվազն տասնամյա ջանքեր են պահանջվել։
Մասնավորապես, մասնագետները, մայրցամաքային Չինաստանի և ԱՄՆ-ի գործընկերների հետ միասին, գրեթե մեկ տարի հավաքել են մանրէների նմուշներ, որոնք օդում հանդիպում են աշխարհի 63 վայրերում՝ երկրի մակերևույթից բարձր (1,5-2 մ) մինչև շենքերի տանիքների և սարերի կատարների մակարդակում։ Ընդ որում, հետազոտություններ անցկացվել են ինչպես քաղաքային խիտ բնակեցված շրջաններում, այնպես էլ գրեթե ամայի վայրերում, ընդհուպ մինչև Բևեռային շրջան։
«Մենք հաստատել ենք, որ մարդու գործունեությունը, անկասկած, փոխել է միկրոաշխարհի կառուցվածքը բնական մթնոլորտային օդում, հատկապես քաղաքային օդում ախտածին մանրէների ավելի բարձր պարունակությամբ»,- նշել է հետազոտության համակարգող, պրոֆեսոր Լի Սյանդունը։
Ընդհանուր առմամբ, գիտնականների գնահատականների համաձայն՝ օդով փոխանցվող մանրէների կեսը գոյանում է վերգետնյա աղբյուրներից։ Քաղաքային օդում հատկապես բարձր է մարդու հետ կապ ունեցող մանրէների մակարդակը, և եթե դրանցից մի քանիսն անվնաս են, ապա մյուսները ախտածին են։
Փոխանցում է tass.ru-ն։