‘Հոուփ Հիքսը գլուխ կհանի՞ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունից’

1913

Նախկինում Հոուփ Հիքսը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մամլո ծառայության ղեկավարն էր , և հենց նա էր այնտեղ մարդկանց աշխատանքի ընդունում: Եվ դա սարսափելի էր, գրում է BBC-ի թղթակիցը:

Հանուն արդարության, շարունակում է հոդվածագիրը, պետք է նշել, որ այն ժամանակ մամլո ծառայությունում շատ մարդ չէր աշխատում, բայց աշխատողներն էլ չէին պատասխանում լրագրողների հեռախոսազանգերին, և շտաբում իսկական քաոս էր տիրում: Անհասկանալի պատճառներով, սակայն, դա չազդեց Հիքսի կարիերայի վրա, և հիմա նա Սպիտակ տանը, որտեղ նախագահի հանդեպ լոյալությունը համարվում է աշխատակցի ամենակարևոր հատկանիշը, Հիքսը պաշտոնի բարձրացում է ստացել:

Նախագահ Թրամփը կոշտ է վերաբերվում իր մամլո ներկայացուցիչներին, արագ կորցնում է համբերությունը, երբ նրանք մամուլի  և հանրության հետ այնպես չեն  շփվում, ինչպես ինքն է ճիշտ համարում:

Հասարակության հետ կապերի գծով նախկին երկու տնօրենները՝ Մայք Դուբկեն և Էնթոնի Սկարամուչչին, բավական արագ լքեցին պաշտոնը, նախկին մամլո քարտուղար Շոն Սփեյսերը նույնպես պաշտոնանկ արվեց: Ի հակադրություն նրանց՝ Թրամփը, ըստ երևույթին, որոշել է փորձաշրջան տալ Հիքսին: Բայց առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք նա կօգտագործի իր նոր պաշտոնը՝ մամուլի հետ հարաբերությունների ռազմավարություն ձևավորելու համար, թե՞ կնախընտրի ընդամենը նախագահի մտքերը զուսպ կերպով փոխանցել հանրությանը:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Մեյվեզերի խոստովանությունը’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Դիսկուրսի ռեսուրսը’