‘Հոսպիտալում զինվորի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել’

955

Հայաստանի պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալում փետրվարի 12-ին ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա ասելով, 19-ամյա Արշակ Զարդարյանն 4 օր գտնվել է հոսպիտալում`«սուր թոքաբորբ» ախտորոշմամբ: Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թվականի գարնանը Գորիսից: Պաշտպանության նախարարության քննչական վարչության մամուլի ծառայությունում ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայողական պարտականությունների նկատմամբ, որը հանգեցրել է ծանր հետևանքների): 

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ Անի Գեւորգյանի ահազանգը այժմ ուսումնասիրվում է’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Հայաստանի բանկային համակարգը վճարունակ փոխառուների սուր պակաս ունի’