‘Հոսպիտալում ծեծի ենթարկված ու կալանավորված զինվորների հարազատներին արգելում են հանձնուք փոխանցել’

866

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Արշակ Արմենի Թորոսյանը եւ Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Սակայն նրանց ծնողները մինչեւ այսօր հնարավորություն չեն ունեցել ոչ միայն տեսակցել իրենց զինծառայող որդիներին, այլեւ` հանգուստ եւ սնունդ փոխանցել նրանց:

«Մեր երեխաներին ծեծել ու ջարդեն են, տարել գցել են «Նուբարաշեն», մի բան էլ արգելում են հանդիպել: Ես հիվանդ կին եմ, շարժվել էլ չեմ կարող, մի կերպ հասել եմ «Նուբարաշեն», բայց սկզբից խաբում ասում էին՝ ստեղ չեն, հետո էլ, թե չի կարելի իրենց հետ հանդիպել, ինչո՞ւ, հանցագո՞րծ են սարքել արդեն»,- ԳԱԼԱ-ին ասել է կալանավորված զինվորներրից մեկի մայրը:

Նա վստահեցրել է, որ բողոքարկելու է իրավապահների գործողությունները. «Չեմ թողնի, որ սա հենց այնպես անցնի, մեր երեխաներին ծեծողները բժիշկներն են, որոնք հիմա հանգիստ իրենց համար ֆռֆռում են, իսկ երեխեքին համ ծեծել են, համ էլ վրեքը գործ են հարուցել, նստացրել»:

 

Նախորդ հոդվածը‘Սեւանա լճում կորած ձկնորսները դեռ չեն գտնվել’
Հաջորդ հոդվածը‘Հեֆերն. ԱՄՆ-ը առավել, քան երբեւէ ցանկանում է ամրապնդել իր ներկայությունը ՀՀ-ում’