‘Հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել’

1398

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երեկ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հոսպիտալի բուժծառայության պետ, այժմ նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն էլ ասել է, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի  առավոտյան։ «Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- ասել է Խաչատրյանը։ 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Վարդարի»՝ մայիսի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ». Վստահ ենք, որ Ռոնալդուն գործել է օրենքի տառին համապատասխան’