‘Հովանավորը՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին. Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել. Մամուլ’

777

Վերջերս հանրության լայն շրջանակներում բուռն քննարկումների արժանացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կատարել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: «ՉԻ»-ն փորձել է նրա որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե անձամբ ինքը դիտե՞լ է իր ընտանիքի ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմը և ինչպե՞ս է վերաբերում հնչող քննադատություններին:

Ի պատասխան` պատգամավորը նշել է. «Ես ներկա եմ եղել ֆիլմի պրեմիերային: Շատ լավ ֆիլմ է և խորհուրդ կտամ բոլորր դիտեն: Կարծում եմ` ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման գործում մեծ դեր կունենա: Ով որ Գարեգին Նժդեհի մասին պատկերացում չի ունեցել, այս ֆիլմով կարող է ծանոթանալ անցյալ դարասկզբի և ընդհանրապես Նժդեհի կերպարի մասին:»: «ՉԻ»-ն շարունակել է հարցապնդումը` նշելով. «Եթե իրոք այդքան լավ ֆիլմ է, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորը դժգոհում և ասում, որ փողերը քամուն եք տվել»: Վահե Հակոբյանը չի արձագանքել հնչած քննադատությունների մասին հարցին, այլ միայն ասել է. «Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել: Կրկնում եմ, եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, կարծում եմ` շատ հաջողված ֆիլմ է, որտեղ մեր հաղթանակներն են նկարագրվում և Նժդեհի կատարած աշխատանքները»: Թերթը հիշեցնում է, որ ֆիլմի մասին հնչեցին ծայրահեղ բացասական գնահատականներ. անգամ ասվեց, թե ֆիլմում Նժդեհին ներկայացրել են կնամոլի և ղզիկի կերպարով:

Նախորդ հոդվածը‘Գյուղը գնդակոծության տակ է, իսկ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’