‘Հովիկ Աբրահամյանը՝ գյուղացուն. Արա՛, նորմալ խոսի, ա՛յ տղա. (Տեսանյութ) ‘

4317

Ինչպես հայտնի է, երեկ Հովիկ Աբրահամյանը եղել է կարկուտից տուժած Շիրակի մարզի մի քանի գյուղերում:

Այցի ընթացքում գյուղացիներից մեկի հետ բավականին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել, որը ներկայացնում ենք ստորեւ:

Տեսանյութը՝ News.am-ի:

(Ուշադրություն դարձրեք, որ գյուղի բնակիչը Աբրահամյանի հետ խոսում է դուք-ով, վերջինս, սակայն, խոսում է` դու-ով, փողոցային բառապաշարով):

Մովսես Պարոն վարչապետ, մեր ծեծված-ջարդված արտը էս ճանապահից 15 մետր է հեռու, ավելի լավ չէ՞` գնանք, էնտեղ նայենք, որ իմանանք` մեզ ինչ ասեք:

Աբրահամյան-Էթանք տեսնենք:

Մովսես — Գնանք, տեսնենք, թե չէ էս ասֆալտի վրա կանգնել՝ ի՞նչ ենք անում:  

Աբրահամյան— Բա ինչի՞ ես նեղանում, դո՛ւք եք կանգնել, դրա համար ենք մենք ստեղ կանգնել:  

Մովսես Աշխատանքս տարել է բնությունը:  

Աբրահամյան –Լսի, անունդ ո՞նց ա:

Մովսես — Մովսես ա:

Աբրահամյան Մովսես, կռիվ մի արա, է՛:

Մովսես — Բա եկել ասում եք՝ 50 տոկոս (նկատի ունի, որ բերքի 50 տոկոսն է ոչ պիտանի դարձել-խմբ.):

Աբրահամյան— Արա՛, նորմալ խոսի, ա՛յ տղա, ինչի՞ ես գոռում:  

Մովսես — Ես արա չեմ:

Աբրահամյան – Դե, ի՞նչ ես գոռում:

ՄովսեսԱսում եմ՝ գնանք նայենք:

Աբրահամյան— Արա, դուք եք ստեղ կանգնել, դրա համար ենք մենք ստեղ:

Մովսես -Դե գնանք ընդեղ:

Աբրահամյան— Եկել ենք հասել ենք ստեղ, որ տեսնենք՝ ինչ կա՝ օգնենք:  

Մովսես — Որդուս էլ են բանակում սպանել, 3 տարի է՝ դատ չի եղել, դրա համար եմ ասում:

ԱբրահամյանԱսում եմ՝ լավ ես անում, որ եկել կայնել ես, ի՞նչ ես  ասում:

Մովսես — Բա ի՞նչ անեմ, էս երկրից պիտի գնանք, որ պրծնենք ձեզնից:  

Աբրահամյան— Ի՞նչ ես ինձնից ուզում:

Մովսես Էրեխուս սպանեցին բժիշկները բանակում, մինչև հըմի դատ չի եղել:

Աբրահամյան— Մովսես, հիմա էդ թեման ստեղ բարձրացնելու թեմա չի:

Մովսես — Էս թեման ավարտած ըլենենք, եկեք գնանք նայենք արտը:

Աբրահամյան Մի հատ նամակ գրի,տեսնենք՝ ինչ է:

Մովսես Նամակին ո՞վ է պատասխանում, որ: Էս երկրին տեր կա՞, որ պատասխանի:  

Աբրահամյան – Ինչի՞ չկա:

Մովսես — Ձե՞զ գրեմ նամակ:

Աբրահամյան— Գրի:

Մովսես -Կպատասխանե՞ք, Սերժ Սարգսյանին  հարյուր անգամ եմ գրել, ոչ մի պատասխան չկա:

Աբրահամյան Ես չգիտեմ, հնարավոր ա՝ նամակը չի հասել:

Մովսես -Ինչի՞ չի հասել:

Աբրահամյան— Հնարավոր չի, որ հասած լինի ու չպատասխանի: Էդ՝ մեկ, հիմա՝ երկրորդը, ես նոր եմ նշանակվել վարչապետ, ու ինչ կա-չկա՝ բերում բարդում ես իմ գլխին, ես համաձայն եմ:  

Մովսես Չէ, եկել եք՝ լավ եք արել, եկեք գնանք արտը նայենք, հետո նոր  խոսենք:

Աբրահամյան – Բա ինչի՞ ես մունաթով խոսում, կանգնել ենք ստեղ, ասում ես՝ խի՞ եք կանգնել, չկանգնեիք՝ կասեիք արհամարհեց, չկանգնեց:  

Մովսես — Ես ինչի՞ եմ տենց ասում, որովհետև ասեցիք 50 տոկոս:  

Աբրահամյան— Դու լարված ես, դժգոհ, գուցե՝ հիմնավոր, դու ուզում ես էդ ամեն ինչը ջարդես իմ գլխին, համաձայն եմ:

Մովսես — Չէ, ես ձեր գլխին ջարդելու բան չունեմ:  

Աբրահամյան Ես վարչապետն եմ, համաձայն եմ, պրոբլեմ չկա, բայց մի հատ հասկանանք իրար: Հիմա դու ինձ մեղադրում ես, թե ինչի՞ եք կանգնել ստեղ խոսում:  

Մովսես — Եկեք դաշտը տենանք:

Միջամտում են համագյուղացիները

Աբրահամյան-Նորմալ ա, նորմալ ա, ես եմ թեման զարգացնում, որ էս մարդը միջից դուրս գա:

Մովսես— Հարգելի Աբրահամյան, եկեք արտը տեսենք…էսի սաղ փչացած է, ստեղ մի նորմալ հասկ կա՞, տեխնիկան չի աշխատի:  

Աբրահամյան –Խոտի համար կաշխատի:

Մովսես — Ո՞նց կաշխատի, բերեք էդ տեխնիկան, էսի դառել է լիարժեք ծղոտ, ինչո՞վ քաղեմ,  տեսա՞ք, որ 50 տոկոս չի:  

 

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյան. Մենք Երեւանը անճանաչելիորեն փոխել ենք ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՆ ՊՆ. Հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը’