‘Հովիկ Աբրահամյանը՝ նաիրիտցիներին. Բյուջեում գումար չկա’

1199

Այսօր հարյուրավոր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ կրկին կառավարության մոտ պահանջում էին իրենց աշխատավարձը: Ինչպես և նախատեսվում էր, տեղի է ունեցել նաև գործարանի աշխատակիցների ներկայացուցիչների հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում ասած գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը վարչապետը և նախարարը կրկին պնդել են, որ  դեկտեմբերի 15-ը աշխատակիցները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ, իսկ ևս մեկ ամսվա աշխատավարձ էլ՝ մինչև տարվա վերջ: Նշենք սակայն, որ նաիրիտցիները պահանջում են իրենց ողջ՝ մոտ 18 ամսվա աշխատավարձի պարտքը:

Հովիկ Աբրահամյանը իր հերթին նշել է, որ բյուջեում գումար չկա պարտքն ամբողջությամբ վճարելու համար:

«Դուք լրիվ բարոյական իրավունք ունեք ձեր աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից և էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ: Դուք ունեք տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է աշխատավարձերի համար, իսկ կառավարությունը ուզում է աջակցել ձեզ: Նախորդ հանդիպմանն էլ ես ասացի, որ կառավարությունը պատրաստ է ես մեկ ասվա լրացուցիչ աշխատավարձ վճարել»,- Հովիկ Աբրահամյանի խոսքերն է մեջբերում news.am-ը:

Անրադառնալով գործարանում զանգվածային կրճատումների խնդրին, վարչապետն ասել է, որ իրենք չեն ցանկանում, որ մարդիկ գործազուրկ դառնան, այդ պատճառով մասնագետներ են հրավիրել Համաշխարհային բանկից, որպեսզի նրանք եզրակացություն տան, թե ինչպես  են տեսնում գործարանի ապագան:

«Ես չաշխատող գործարանի տնօրենին 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձին դեմ եմ, փոխտնօրնեին 2 մլն 300 հազար դրամին դեմ եմ»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» 4:1 հաշվով առավելության է հասել «Ալմերիայի» նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է Հայաստանի հետ սահմանը բացելու պայմանները’