‘Հովիկ Աբրահամյանը` երթի մասնակիցներին. «Կարելի է սպասեք, որ մենք օրինագիծ բերենք, նոր խոսեք»’

1029

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամը 19:00-ին Մատենադարանի մոտից «Դ!եմ եմ» նախաձեռնությունը սատարման երթ սկսեց: Նախաձեռնությունն այս ակցիայով սատարում է այն քաղաքացիներին, որոնք ենթարկվում են ճնշումների և գործատուներին չեն դիմում իրենց աշխատավարձից պահումները դադարեցնելու համար: Կառավարության շենքի դիմաց երթի մասնակիցներին մոտեցավ Հովիկ Աբրահամյանը եւ լսելով քաղաքացիների բողոքները` կապված պարտադիր կուտակայինի հետ, նշեց` «Կարելի է սպասեք, որ մենք օրինագիծ բերենք, նոր խոսեք»: Նա հայտնեց, թե տեղյակ չէ դիմումների պատճառով իրականացված հեռացումների մասին: Աբրահամյանի խոսքով` եթե նման դեպք գրանցվել է, ապա անողին գործից կազատեն:

Նախորդ հոդվածը‘Դիլմա Ռուսեֆ. Մենք լրիվ պատրաստ ենք ընդունելու աշխարհի առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 1 oր առաջ. Աշխարհի լավագույն հավաքականների մականունները’