‘
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ նա հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Զրույցի ընթացքում Աբրահամյանը պատմել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի և Ցխինվալի վարչակազմի ներկայացուցիչների հանդիպման մասին:
Աբրահամյանը նշել է,թե Գալուստ Սահակյանը ոչ աշխատանքային մի օր մասնավոր այցով եղել է Ղարաբաղում, որտեղ տեղի է ունեցել նրա ոչ պաշտոնական շփումը Անատոլի Բիբիլովի հետ: Հանդիպման ընթացքում, Աբրահամյանի հավաստիացմամբ՝ չեն քննարկվել Վրաստանի օկուպացված տարածքների հետ կապված հարցեր:
Հովիկ Աբրահամյանը Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում և ընդգծել է, որ Հայաստանը և Վրաստանը բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ ունեն: Փոխանցում է грузия онлайн-ը:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի պաշտոնական կայքում այս հեռախոսազանգի եւ զրույցի մասին ոչ մի տեղեկություն չկա:
‘