‘Հովիկ Աբրահամյանը խոստացավ պարզել` ինչու պատգամավորներին թույլ չեն տվել հանդիպել Շանթին’

725

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 11-ին խորհրդարանի նիստում Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին խոստացել է պարզել իրավապահ մարմինների կողմից Շանթ Հարությունյանի հետ ԱԺ պատգամավորների հանդիպումը մերժելու պատճառները: «Ներկայացրեք մանրամասները և Ձեր դիտողությունները, ես կկապվեմ լիազոր մարմինների հետ և կփորձեմ պարզել պատճառը», — ընդգծել է խոսնակը:

Նշենք, որ հարցման մեջ Լևոն Զուրաբյանը նշել էր Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ցածր հեղինակությունը, եթե ոստիկանության բաժանմունքի ղեկավարը երկու պատգամավորների` Նիկոլ Փաշինյանին և իրեն` Լևոն Զուրաբյանին, մերժում է կալանավորի հետ հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գործիչներ եւ խոսիչներ’