‘Հովիկ Աբրահամյանը 0 տոկոս աճի կանխատեսմանը չի հավատում. «Հրապարակ»’

1280

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2015 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսել է 0 տոկոս աճ։ Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճն ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ։ «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենց կանխատեսումը չիրականանա, հակառակը՝ ունենանք դրական տնտեսական աճ»,-«Հրապարակի» հետ  զրույցում երեկ ասել է Հովիկ Աբրահամյանը։ Թերթի հարցին, թե ինչպես է հակառակն անելու, հանկարծակիի բերեց. «Բոլոր հիմքերը կան»։ Վարչապետը ոտքի վրա չցանկացավ մանրամասնել «բոլոր հիմքերը»: «Եթե գաք, ես մի օր ցույց կտամ մեր քայլերը»։ Այդ ի՞նչ քայլեր են, որ միայն իրեն են ոգևորում, իրեն են տեսանելի, մինչդեռ քաղաքացիներն իրենց մաշկի վրա միջազգային կառույցների բացասական կանխատեսումների հետևանքն են զգում։ «Միշտ չի, որ իրենց կանխատեսումներն իրականանում են»,- մխիթարել է Աբրահամյանը։ Իրենց կանխատեսումները լո՞ւրջ փաստերի վրա են հիմնված, պատասխանեց. «Ոչ մի փաստ չկա»։ Ի հեճուկս Աբրահամյանի հիմանվոր ու փաստարկված ոգևորության թերթը նշում է, որ Եվրոբանկի փորձագետները 2013-ին տնտեսական աճի կանխատեսումները 5 տոկոսոից մինչև 2.5 տոկոս էին նվազեցրել, որն իրականացավ մեկ տոկոս շեղմամբ՝ երկրում արձանագրվեց 3.5 տոկոս աճ:

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, տեղում է ձյուն’
Հաջորդ հոդվածը‘Ամալ Քլունի. ՄԻԵԴ-ի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում (Փաստինֆո)’