‘Հովիկ Աբրահամյանի «դաբրոյով» Maratuk Travel-ի բիզնեսն են խլե՞լ’

6307

iLur.am-ը «Մարաթուկ թրեվըլ» (Maratuk Travel) կազմակերպությունից քիչ առաջ այսպիսի բովանդակությամբ մի նամակ է ստացել, որն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորեւ:

«Ինչպես հայտնի է՝ 2013թ-ի օգոստոսից վերականգնվեց ԱՄԷ «AIR ARABIA» ավիաընկերության կողմից 2009թ.-ից դադարեցված «Երևան-Շարժա-Երևան» չվերթը: Թռիչքներն վերսկսելու գործը ձեռնարկվել է «Maratuk Travel» ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանը: Նա կատարեց մեծ աշխատանք` միաժամանակ ներդնելով մոտ 400,000 USD: Մինչև հունվար ամիս կատարված աշխատանքների շնորհիվ չվերթը սկսեց նորմալ հունով աշխատել, միաժամանակ զսպվեց «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո ԱՄԷ շուկայի մենաշնորհ «FLY DUBAI» ընկերության գնային քաղաքականությունը: Սակայն Զ. Վարդանյանի երջանկությունը երկար չտևեց, քանի որ Դուբայում բնակվող Սիրակ Մուրադյանը, որն աշխատեցնում է ԱՄԷ Շեյխին պատկանող հյուրանոցային բիզնեսը, այդ առիթն օգտագործեց, արագ գործի անցավ և խլեց Զ. Վարդանյանին պատկանող բիզնեսը. Սիրակ Մուրադյանի գործընկերներն են Հայաստանում. նախկին ավիատոր Ջիվան Ալավերդյանը, կապի նախկին  նախարար Ռոբերտ Տոնոյանը և Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ  Միրզոյանը: Կոնֆլիկտը փորձել են հարթել մի շարք այլ պատգամավորներ, որոնք 2 կողմերին էլ հորդորել են խաղաղ ճանապահով հարցին լուծում գտնել: Մեր տեղեկություններով, այս հարցին տեղյակ է նաև Հովիկ Աբրահամյանը, որը ենթադրվում է, որ «դաբրո» է տվել բոլորին անհայտ Սիրակ Մուրադյանին: Ո՞վ է Սիրակ Մուրադյանը, ի՞նչ կարողություններ ունի, ի՞նչ ներդրումներ ու բարեգործություններ է արել հայրենիքի համար. տվյալ պարագայում քիչ ձեռքբերում է ԱՄԷ-ում 2 հատ երկհարկանի հյուրանոցներ աշխատեցնելը: Ինչ վերաբերվում է Զորիկ Վարդանյանին, ապա նա Հայաստանում արդեն երկու տասնյակ տարուց ավելի տուրիզմի ոլորտի առաջատարներից է, ամեն տարի մեծ ռիսկերով կազմակերպում է չարտերային չվերթներ, հազարավոր մարդիկ օգտվում են նրա ընկերությունից: Ներկայում Զ. Վարդանյանը դատական կարգով փորձում է վերականգնել իր իրավունքները: Ավելացնենք, որ նշված խնդրում իր արջի ծառայությունն է մատուցել նաև քաղաքացիական ավիացիայի վարչությունը»:

Նախորդ հոդվածը‘Բիլդտ . Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության 9 աստղերը (ֆոտոշարք)’