‘Հովիկ Աբրահամյանի որդին առաջադրվել է «ընկերների հորդորով»’

1176

Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել արտաշատցիների, իր ընկերների հորդորով: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 29-ամյա թեկնածուի հայրը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ, իրենք մեզ ուղղակի ասեցին, որ նման առաջարկ են ստացել, ձեր խորհուրդը որպես հայրիկ եւ որպես վարչապետ: Ես ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, եւ եթե հաջողի՝ ընտրվեք եւ արտաշատցիները ձեզ ձայն տան… Իհարկե, ծանր աշխատանք է եւ պատվաբեր: Ասել եմ՝ ինքդ որոշիր, եթե դու կարող ես այդ բեռը վերցնել գնա առաջադրվի և ընտրվի, ես չեմ միջամտելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ 29-ամյա Արգամ Աբրահամյանը Հայաստանի չափանիշներով հսկայական հարստությունների տեր է՝ նույնիսկ ներկայացված պաշտոնական հայտարարագրի համաձայն: Մինչդեռ, պարզվել է, որ նա հայտարարագրում չի նշել իր ունեցվածքի ավելի մեծ մասը:  

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան ՄԱԿ-ի բանաձև է պատրաստում՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Չիլիում նորից հետաքննում են նախկին նախագահի մահվան հանգամանքները’