‘Հովիկ Աբրահամյանի որդին պատրաստվում է «գիտնական» դառնալ. «Հրապարակ»’

2111

Պարզվում է՝ մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլև, հետևելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են խորապես մտավոր աշխատանքով։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը՝ ԱԺ նախագահի որդին, այլև ՀՀԿ-ական՝ Ջերմուկի Աշոտի դուստրը, նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, և թեկնածուական թեզերն էլ, բնականաբար, Հայաստանում ամենաչկայացած ոլորտից՝ իրավաբանությունից են։ Ինչպես նշել է թերթի աղբյուրը, «դե, Ղազինյանն է, էլի՝ բիրիքով կպցրել ա»։

«Հիշեցնենք՝ Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է, իրավաբանության գծով ԲՈՒՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահը»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Սերյան Օհանյանի պատասխանը ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին հարցին. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի տարածքում և ներկայացվել որպես դիվերսանտ. «Առավոտ»’