‘Հովիկ Աբրահամյանն ու ԱՄՆ դեսպանը գաղտնի հանդիպում են ունեցել’

1355

168.am-ի տեղեկություններով՝ երեկ նորաբաց Թուֆենկյան հյուրանոցառեստորանային համալիրի երկրորդ հարկում գաղտնի հանդիպում է տեղի  ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջև:

«Այդ հանդիպումը կոնֆիդենցիալ է այնքանով, որ դրա վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, և հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում: Չնայած կարելի է ենթադրել, որ դրանք վերաբերել են առաջիկա նախագահական ընտրություններին, հատկապես, որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն ԱԺ նախագահն է, այլև նախագահ Սերժ Սարգսյանի շտաբի պետը», — գրում է օրաթերթը:

Նախորդ հոդվածը‘«Լինենք տեր պետությանը» ՀԿ-ը միանում է ՀԱԿ կուսակցության նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինի. Իմ հրաժարականից խոսացողները ֆուտբոլից բան չեն հասկանում’