‘Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը կպայքարեն կոռուպցիայի դեմ (Ֆեյսբուքի արձագանքը)’

2946

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է հակակոռուպցիոն խորհրդի կազմը:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներգրաված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարը եւ պատգամավորներ:

Պատգամավորներին խորհրդի կազմի մեջ ընդգրկելու համար կառավարությունը կդիմի ԱԺ նախագահին: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջարկել է այդ հարցով դիմել ԱԺ ընդդիադիր խմբակցությունների ղեկավարներին:

Երկար տարիներ պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, միաժամանակ խոշոր գործարարների համբավ ունեցող Հովիկ Աբրահամյանին եւ Գագիկ Խաչատրյանին հակակոռուպցիոն խորհրդի կազմում ընդգրկելու մասին լուրը սոցիալական ցանցերում արդեն համապատասխան արձագանք է ստացել: Այս լուրը համեմատվում է իմի քանի երեւակայական իրավիճակների հետ, ինչիպիսիք կարող էին լինել.

«Պաբլո Էսքոբարի մասնակցությամբ կստեղծվի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոն», «Կարեն Ավագյանի մասնակցությամբ կստեղծվի հրդեհների դեմ պայքարի կենտրոն», «Չիկատիլոյի մասնակցությամբ կստեղծվի բռնությունից տուժածների ռեաբիլիտացիոն կենտրոն», «Սամվել Ալեքսանյանը կպայքարի դիաբետի դեմ» եւ այլն: 

Նախորդ հոդվածը‘Սպանված ընտանիքի ընկերները հերքում են սպանության՝ մամուլում տարածվող վարկածը’
Հաջորդ հոդվածը‘Ներկայացվել է «Դվին» հյուրանոցի տարածքում նոր հյուրանոցի նախագիծը’