‘
«Ես չէ, որ պետք է գնահատեմ Երևանի «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը նպատակաուղղված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործողությունները», — դեկտեմբերի 10-ին հայտարարել է Հովիկ Աբրահամյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախկին վարչապետի մեղքը ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի համար:
«Մեր խնդիրը ստեղծված իրավիճակից ելք գտնելն է: Մենք պետք է նայենք ոչ թե անցյալին, այլ` ապագային», — նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ «Նաիրիտ» գործարանին առնչվող բոլոր որոշումները կայացվել են կառավարության կողմից, ուստի ճիշտ չէ դրանք իր անվան հետ կապելը: Այն ժամանակ Սարգսյանը խոստացել էր, որ «Նաիրիտին» առնչվող բոլոր պայմանագրերը կտրամադրվեն ԶԼՄ-ներին, սակայն խոստումն այդպես էլ չի կատարվել:
Նշենք, որ գործարանն արդեն տևական ժամանակ պարապուրդի է մատնված: Միայն աշխատավարձի գծով ձեռնարկության աշխատակիցների պարտքերը վերջին 15 ամսում կազմում են շուրջ 5 մլրդ դրամ: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ նշագծին:
‘