‘Հովիկ Աբրահամյան. ՀՀԿ-ում «գլուխներ չեն թռնելու»’

1148

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ որ ՀՀԿ-ի նեսում «գլուխներ չեն թռնելու»: Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք կուսակցությունում պետք է քննարկեն ԱԺ-ում քաղաքական մեծամասնության պահվածքի հարցը: Աբրահամյանը այսօր հայտարարել է, որ ԳՄ նիստում քննարկումներ են եղել, որոշակի հանձնարակներ են եղել Սերժ Սարգսյանի կողմից, սակայն չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվություններին եւ դրանում արձանագրված պետական միջոցների վատնումներին, ապա Աբրահամյանը ասաց, որ դրանց քննությունը դատախազության գործն է: iLur.am-ի դիտարկմանը, որ Աբրահամյանը մինչեւ դատախազության որոշումը ԱԺ-ում արդեն հայտարարել է, որ պետական միջոցները “թալանողները, լափողները” պետք է պատժվեն, Աբրահամյանը պատասխանել է, որ հաշվետվությունից հետո ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ինքը վերանայել է իր դիրքորոշումը:  

Աբրահամյանը նշեց նաեւ, որ իր եւ իր մերձավորների դեմ մամուլում տեղ գտած հրապարակումները պատվիրված են, ու թեեւ չնշեց, թե ով է պատվիրատուն, բայց խստովանեց, որ դա «իրենց շրջապատից է»:  

 

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Իրավիճակը սրվել է Զանգեզուրում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում երրորդ անգամ են փոխում նախագահական ընտրությունների ամսաթիվը’