‘Հովիկ Աբրահամյան. Մեդվեդևը Հայաստան չի ժամանի’

718

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի ժամանի Հայաստան` ինչպես ավելի վաղ հայտարարվել էր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա ասելով, Մեդվեդևի այցի հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցերի քննարկումն էր: «Այդ հարցը տեղափոխվել է նախագահական մակարդակ և կքննարակվի հոկտեմբերի 10-ին Մինսկում», — նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Մաքսային միության պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում կայացվել է որոշում, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կընթանան բանակցություններ, որոնց շրջանակում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հարցը:

 

Նախորդ հոդվածը‘Դատախազության հանրային կապերի վարչության պետը դարձել է դատախազ’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպան հրաժարվում է հզոր փոշեկուլներից’