Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող առաջնության 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Իտալիայի ներկայացուցիչ Լունես Ամրաոիի հետ եւ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք ռաունդներում էլ Բաչոկվը հաղթեց 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նաեւ նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:
Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը