Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր կայանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին իրենց մենամարտերում։ Առաջին մեդալը մեր հավաքականի համար ապահովեց ընտրանու առաջատարը։
63.5կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց չեխ Պետր Նովակի հետ ու հաղթանակի հասավ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Չնայած վնասվածքին` հայ բռնցքամարտիկը շարունակում է առաջխաղացումը դեպի ոսկե մեդալ։