‘Հովհաննես Մանուկյանը «Նուբարաշենի» արյունալի միջադեպին վերաբերող հարցերին պատասխան չունի ‘

819

Արդարադատութան նախարար Հովհաննես Մանուկյանը չի կարողանում պատասխանել իր ղեկավարած գերատեսչության ենթակայության տակ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղի ունեցած արյունալի «գողական ռազբորկաներին» վերաբերող հարցերին:

Հիշեցնենք, որ նախօրեին ցերեկը «Նուբարաշենի» մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել , որի հետեւանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ հայտնի քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկը»:

Կառավարության նիստից հետո թեմային վերաբերող լրագրողների բոլոր հարցերին Մանուկյանը խուսափողական պատասխաններ է տվել:

Մասնավորապես, հարցին՝ արդյո՞ք տարածքում տեսախցիկներ չեն եղել, Մանուկյանը պատասխանել է՝ «չեմ կարող ասել»:

Նախարարը նշել է նաեւ, որ մեկուսարանի տարածքը հսկող զինված պահակախումբը «իրավունք չուներ» միջամտելու փոխհրաձգությանը, քանի որ դրանք ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին բնորոշ գործառույթներ են:

Նախորդ հոդվածը‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Ո՞վ պետք է զբաղվի քաղաքականությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. ԱՄՆ դեսպան. Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կա քաղաքական կամք’