‘Հովսեփ Խուրշուդյան. «Ժառանգությունն» ու Կոնգրեսը կոնսուլտացիաներ են վարում’

1526

«Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսն արդեն երկու օր է կոնսուլտացիաներ են վարում համագործակցության ձևաչափը ճշգրտելու համար: Այս մասին Panarmenian.net-ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշել է, որ քննարկում են նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ուժերին՝  «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանը առաջարկել էր միասին հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում։

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 6-ին: ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մասնակցության մասին հայտնել է նաև ՕԵԿ-ը: Այս կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում կլինի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:         

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապի ընտրությունների կոնկլավը կմեկնարկի մարտի 12-ին’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն եռակողմ հանդիպումը. Քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը’