‘
Մենք հիմքեր ունենք պնդելու, որ ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակներում և կապահովի քաղաքացիների անվտանգությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեելով iLur.am-ի հարցին՝ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա միաժամանակ նշեեց, որ ոչ ոստիկանությունը, ոչ քաղաքապատերանաը չեն արձագանքել իրենց հայտարարությանը:
«Չեմ կարծում, որ իշխանությունն ունի ռեսուրս կամ ցանկություն նոր մարտի մեկ կազմակերպելու: Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն այնքան շրջահայաց կլինի, որ չկրկնի նախորդ նախագահի հանցանքը և սխալները»,- նշեց խոսնակը:
Ռուսական lenta.ru կայքին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ Երևանում կաայանալիք հանրահավաքից հետո շարունակելու են հանրահավաքներ անցկացնել հանրապետության այլ քաղաքներում: Մեր հարցին, թե Երևանում այսօր անցկացվելիք հանրահավքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը որտեղ և երբ է հանրահավաք անցկացնելու, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե այս հարցի պատասխանը Հովհաննիսյանը կտա այսօրվա հանրահավաքում: «Բարևի հեղափոխությունը տարածելու ենք ամբողջ հանրապետությունով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք»,- ասաց Խուրշուդյանը:
‘