‘Հորդանան. ԻՊ-ին հասցված ավիահարվածներն ընդամենը հատուցման սկիզբն են’

1228

Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդան հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հասցված ավիահարվածներն ընդամենը հատուցման սկիզբն են՝ ջիհադականների կողմից այրված օդաչու Մոազ ալ-Քասասբիի մահվան դիմաց:

 Հորդանանի ՌՕՈՒ լեյտենանտ ալ-Քասասբին ԻՊ-ի գրոհայինների մոտ գերի էր ընկել դեկտեմբերին, երբ նրա F-16 կործանիչը ցած էր ընկել Սիրիայում: Այս շաբաթ ջիհադականները հրապարակեցին մի տեսագրություն, որտեղ պատկերված էր, թե ինչպես են վանդակում փակված օդաչուին ողջ-ողջ այրում:

Հինգշաբթի օրը հորդանանյան ՌՕՈՒ տասնյակ ինքնաթիռներ Սիրիայի և Իրաքի տարածքում հարվածներ են հասցրել  խմբավորման օբյեկտներին: Ռմբակոծվել են զինապահեստները,գրոհայինների  մարզաճամբարները և ապաստարանները: Վերադարձի ճանապարհին հորդանանյան օդանավերը թռել են զոհվածի հայրենի գյուղի վրայով: Հենց այդ պահին այնտեղ է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլան՝ օդաչուի ընտանիքի հետ հանդիպելու: Ալ-Քասասբիի սպանությունից հետո Աբդալլան խոստացել է ակտիվացնել պայքարը ջիհադիստների դեմ:  Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մտադիր է սահմանել «Հայրերի օր»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանը թույլ է տվել ձերբակալել Տիմոշենկոյի գործը վարած դատավորին’