‘Հորդառատ անձրևները հեղեղել են Ավստրալիայի հյուսիս-արևելքը’

548

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 1000-ից ավելի տներ ջրի տակ են հայտնվել: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, բնական աղետն արդեն երեք զոհերի պատճառ է դարձել:

Ջրհեղեղը ռեկորդային ծավալների է հասել Քվինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրիսբեն քաղաքում, որտեղ ռիսկի գոտում են հայտնվել 5000 տներ և ոչ բնակելի շենքեր:

Աղետի պատճառ է դարձել «Օսվալդ» արևադարձային ցիկլոնը, որը շարժվում է դեպի Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսային հատվածը: 

Նախորդ հոդվածը‘Մեսիի նոր ռեկորդները’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ԱԽ ղեկավարը մեկնել է Ռուսաստան բանակցությունների’