Հուլիսին Covid-ից մահացությունն աշխարհում աճել է մեկուկես անգամ

194

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերն աշխարհում հուլիս ամսին ավելացել են 30 միլիոնով, ինչը գրեթե մեկուկես անգամ շատ է հունիս ամսվա ցուցանիշից։

Լուրջ բռնկումներ են նկատվում Ասիայում։ Այսպես, Թուրքիայում հիվանդացությունը ամսվա ընթացքում աճել է միանգամից վեց անգամ․ հուլիսի սկզբին երկրում կորոնավիրուսն ախտորոշվել է 8 հազար մարդու մատ, իսկ ամսվա վերջին՝ արդեն 50 հազարի։ Վարակի տարածման բարձր տեմպեր են նկատվում նաև Եվրոպայի մի քանի երկրներում։

Ամենամեծ աճը Ճապոնիայում է, որն այժ հիվանդացությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Ամսվա ընթացքում այն աճել է միանգամից տասն անգամ՝ հուլիսի սկզբին՝ 23 հազար, և վերջին՝ առնվազն 230 հազար։ Գրեթե նույնպիսի աճ է արձանագրվել նաև Հարավային Կորեայում՝ 11 հազարից մինչև 100 հազար։

Ընդ որում՝ մահացությունը նույնպես ավելանում է։ Հուլիսին մահացել է մոտավորապես 64 հազար մարդ, ինչը նույնպես մեկուկես անգամ ավելի է նախորդ շրջանի համեմատ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵրեք մոլորություն Արցախի հարցի մասին
Հաջորդ հոդվածըATP-250․ Եզրափակիչում Մեդվեդեւը հաղթեց Նորիին