‘Հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.93 դրամ/դոլար’

641

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 41 լոտ խմբաքանակով վաճառվել է 5.950 մլն դոլար (2.422 մլրդ դրամ), 406.93 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով ցածր է նախորդ` հուլիսի 16-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 406.80 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 406.84: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407,00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.80 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 406.80  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407,00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 435.790 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից իջել է մինչև 406.93 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Ադամ Միխնիկ. «Չեխովն էր ասում, պետք է կաթիլ առ կաթիլ դուրս հանենք մեր մեջից ծառա լինելու երեւույթը»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի հետ (տեսանյութ)’