Հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը կնվազի. «Արմենպրես»

830

Հայաստանում մինչև հուլիսի 21-ը  ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում ու Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի օրվա առաջին կեսի որոշակի ամպամածությունը, բայց դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի: 

«Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա և կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում  օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,- «Արմենպրես»–ին ասել է Գագիկ Սուրենյանը: 

Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է, հիշեցնում է «Արմենպրես»–ը:

Նախորդ հոդվածըՄուրադովը Ուկրաինայում ՌԴ զորքի հրամանատարներից է
Հաջորդ հոդվածըՊաուլո Դիբալան կմիանա «Ռոմային»