‘Հուլիսի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի տոնը’

847

Այս տարի հուլիսի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է։ Այն նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Նախորդ հոդվածը‘Ջ.Փայեթ. Յացենյուկի կառավարությունը շատ բան է արել՝ պետության կառավարման մեջ սխալներն ուղղելու համար’
Հաջորդ հոդվածը‘ Կոլումբիացի արքայազնը մադրիդցի արքաների մեջ’