‘Հուլիսի 7-14-ը Իսրայելում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր ‘

845

Հուլիսի 7-14-ը Իսրայելում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր:

 Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, Միջոցառման շրջանակներում Իսրայել կայցելել նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությանը: Նախատեսվում է «Բարեկամություն» պարային համույթի, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթները: Բացի այդ, տեղի կունենան բատիկայի և լուսանկարների ցուցահանդեսներ, նվիրված Հայստանի մշակութային և պատմական ժառանգությանը:

Նախարար Հասմիկ Պողոսյանը, մասնավորապես, հանդիպումներ կունենա Քնեսեթի խոսնակ Յոէլ Էդելշտեյնի և Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Լիմոր Լիվնաթի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ — իսրայելական մշակութային համագործակցության հարցեր: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Ադամանդի արքան» հեռանում է Հայաստանից’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիան Սիրիայում ապստամբական բանակ ստեղծելու ծրագիր է ունեցել’