‘
«Բավարիա»-ի պաշտպան Մատս Հումելսը դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
29-ամյա խաղացողը դժգոհ է մյունխենյան թիմում իր կարգավիճակից:
Գերմանացին այս մրցաշրջանի սկզբում հայտնվել է ռոտացիայի համակարգում, իսկ հետո ընդհանրապես կորցրել է թիմի հիմնական կազմում իր տեղը:
Նշվում է, որ եթե իրավիճակը չշտկվի, աշխարհի չեմպիոնը կլքի Գերմանիայի չեմպիոնի կազմը:
Հումելսը նաև լարված փոխհարաբերությունների մեջ է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ:
‘