‘Հումոր. Հայկոն և Մկոն դիմել են դատարան` ընդդեմ ԿԸՀ–ի ‘

1693

Արմեն Խաչատրյանը իր Facebook–ի էջում գրում է.

«Այսօր Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է հայցադիմում ըստ հայցի Հայկ Մարությանը եւ Մկրտիչ Արզումանյանի` ընդդեմ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի, քանի որ վերջինս պատասխանատու է ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի համար: Դերասանները եւ հայտնի «Կարգին Սերիալ» հաղորդաշարի հեղինակները հայցադիմումով պահանջել են պարտավորեցնել թեկնածուներին դադարեցնել իրենց հաղորդման ֆորմատը օգտագործել նախըտրական շրջանում, հակառակ դեպքում դա կդիտարկեն որպես հեղինակային իրավունքի խախտում եւ պահանջ կներկայացնեն` պատճառած վնասները փոխհատուցելու համար»:

Նախորդ հոդվածը‘Պ. Հայրիկյանի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվածները 2 ամսով կալանավորվեցին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 11-ին սպասվող իրադարձությունները’