‘Հույժ արդիական հանելուկ’

3636

Կրթության եւ գիտության նախարարության երաշխավորությամբ, Կ. Թորոսյանի, Վ. Սարգսյանի, Կ. Չիբուխչյանի կողմից 3-րդ դասարանցիների համար կազմված «Ամառային ղողանջներ աշխատանքային տետր» (Երեւան 2009) գրքույկում փոքրիկներին առաջարկվող խնդիրներից մեկը սա է. «Ավազակ բառի մեջ մի տառ փոխեցին, եւ նա էշ դարձավ» (էջ 32)։ Երեխան պետք է գտնի, թե որ տառը պետք է փոխել անհրաժեշտ արդյունքն ստանալու համար։

Նույն խնդիրը՝ փոքրիկների մայրիկների, հայրիկների, տատիկների, պապիկների համար.

-Ո՞ր տառն է փոխում երեխան։ Փոխեք նույն տառը ավազակապետություն  բառի մեջ եւ կստանաք այն, ինչի հետ առնչվում եք ամեն օր։

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Տարոն Մարգարյանը մասնակցել է «բիսեդկայի» բացմանը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Երեւանի կենտրոնի մի շարք տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչել’