‘Հունական ակումբին արգելել են գովազդել հասարակաց տները’

41

Հունաստանի ֆուտբոային լիգան «Վոկեֆալաս» ակումբին արգելել է խաղալ մարզաշապիկով, որի վրա պատկերված է թիմի հովանավոր հանդիսացող հասարակաց տան գովազդը, հաղորդում է KL.FM-ը:

 Թիմը ֆինասնական ճգնաժամի պայմաններում իր գոյությունը պահպանելու համար պայմանագիր էր ստորագրել երկու հասարակաց տան հետ:

Լիգայի ղեկավարների կարծիքով, նման համագործակցությունը բացասաբար է անդրադառնում ֆուտբոլի անչափահաս երկրպագուների վրա, որոնք այցելում են խաղերին: Նշենք, որ Հունաստանում մարմնավաճառությունը օրինականացված է:  

Ի դեպ, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով մեկ այլ հունական ակումբի`«Պալիոպիրգոսի» գլխավոր հովանավոր է հանդիսանում թաղման բյուրոն:

Նախորդ հոդվածը’10 տարում շուրջ 20 հազար հայաստանցի ամերիկյան անձնագիր է ստացել’
Հաջորդ հոդվածը‘«Դորիանսի» համերգը Թումոյում (ֆոտոշարք)’