Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

297

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, տեղեկացնում են ֆեդերացիայից։

54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:

Արմեն Բաբալարյանը նորանշանակ պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:

Նախորդ հոդվածըFTX Road to Miami. Սամուել Սեւյանը 12 տուրից հետո միանձնյա առաջատարն է
Հաջորդ հոդվածըՇրի-Լանկայի վարչապետը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել