‘Հունաստանը կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից’

946

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից, տեղեկացնում է «Reuters»-ը։

Այդպիսի որոշում կարող է կայացվել, քանի որ Հունաստանի իշխանություններն արհամարհել են երկրի Գավաթի խաղարկության վերականգնման պահանջը։ Մրցաշարը ընդհատվել էր մարտին՝ երկրպագուների անկարգությունների պատճառով։ «ՊԱՕԿ»-ի և «Օլիմպիակոսի» միջև առաջին կիսաեզրափակիչ հանդիպումն ընդհատվել էր 86-րդ րոպեին՝ 2:1 հաշվի ժամանակ։ Դաշտ էին ներխուժել մրցավարի գործողություններից դժգոհ երկրպագուներ, որոնց դուրս հանել հաջողվել էր միայն ոստիկանության օգնությամբ։

Դրանից հետո ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Հունաստանի իշխանություններին ուղղված համատեղ նամակ էին ստորագրել՝ խնդրելով երկու շաբաթվա ընթացքում չեղյալ համարել մրցաշարն ընդհատելու մասին որոշումը։ Հունաստանի գավաթի շուրջ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե երկրի Բարձրագույն դատարանը չեղյալ համարի այդ որոշումը։

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Հաճելի կլինի 500-րդ գոլը խփել Կլասիկոյի ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘ Ռայոլա. «Մխիթարյանի՝ «Բորուսիայից» հեռանալու հավանականությունը փոքր է»’