‘
Հունաստանի կառավարությունը պատրաստվում է հակառասիստական և նեոնացիստական հռետորաբանության դեմ ուղղված, ինչպես նաև էքստրեմիստական կուսակցության ֆիանանսավորումն արգելող մի շարք օրենքներ ընդունել, փոխանցում է Euronews-ը:
Դիտորդները չեն կասկածում, որ այս միջոցառումները ուղղված են նեոնացիստական «Ոսկե արշալույս» կուսակցության դեմ, որի անդամներից մեկը կասկածվում է երաժիշտ-ակտիվիստի սպանության մեջ:
«Դեմոկրատիան չի կարող ֆինանսավորել իր հակառակորդներին: Եթե կուսակցության շրջանակներում հանցավոր կազմակերպություն է գործում, անհրաժեշտ է կիրառել համապատասխան պատժամիջոցներ՝ երբ գործը հասնում է ֆինանսավորմանը: Սխալ կլիներ կարծել, որ նացիստական վարքագիծը և դրա հետևանքով առաջացած բռնությունները տնտեսական ճգնաժամի հետևանքն են»,- հայտարարել է Հունաստանի փոխվարչապետը:
‘