‘Հունաստանը մտադիր է վաճառել բոլոր խոշոր նավահանգիստները’

1027

Հունաստանի կառավարությունը  սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում պատրաստ է վաճառել բոլոր խոշոր նավահանգիստները՝ այն նկատառումով, որ դա հնարավորություն կտա միլիարդավոր եվրո ներդրումներ գրավել և ստեղծել աշխատատեղեր, հայտարարել է առևտրական նավատորմի նախարար Միլտիադիս Վարվիցիոնիսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

 Նախարարը նշել է, որ Հունաստանը պատրաստ է ներդրողներին առաջարկել 13 խոշոր նավահանգիստներ, որոնք վաճառվելու են այդ ծրագրի շրջանակներում:

Հունաստանը աշխարհագրական առավելություն ունի՝ գտնվելով Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև խաչմերուկում: Իսկ Եվրոպայի և Ասիայի միջև առևտրական երթուղիներն աշխարհում ամենածանրաբեռնվածն են: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը վերջին անգամ է ընդունել զինվորական շքերթը’
Հաջորդ հոդվածը‘Ակսյոնովը սպառնում է կադրային զտումներ անցկացնել Ղրիմի կառավարությունում’