‘
Հունաստանի իշխանություններն այսօր որոշում են կայացնելու թուրք զինվորականներին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:
Ութ մարդ՝ վեց օդաչու և երկու բորտինժեներ, ուղղաթիռով Թուրքիայից փախել են պետական հեղաշրջման տապալված փորձից անմիջապես հետո: Նրանք հերքում են իրենց առնչությունը խռովությանը, սակայն վախենում են, որ հայրենիք վերադառնալով՝ կձերբակալվեն և կտտանքների կենթարկվեն:
Անկարան փախստական թուրքերին հայտարարել է հայրենիքի դավաճաններ և Հունաստանից պահանջել է հանձնել նրանց:
Ավելի վաղ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի դատարանը թուրք զինվորականներին դատապարտել է երկամսյա պայմանական ազատազրկման՝ երեք տարի փորձաշրջանով՝ նրանց մեղավոր ճանաչելով սահմանն ապօրինի հատելու համար: Փոխանցում է euronews-ը:
‘