‘Հունաստանի հավաքականը կարող է գլխավորել Սերխիո Մարկարյանը’

722

Պարագվայի և Պերուի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Սերխիո Մարկարյանը հայտնվել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը զբաղեցնողների թեկնածուների թվում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Հայազգի մասնագետը ծանոթ է հունական ֆուտբոլին, քանի որ ժամանակին աշխատել է «Պանատինայկոսում», «Իոնիկոսում» և «Իրակլիսում»:

Հիշեցնենք, որ Կլաուդիո Ռանիերիի հեռացումից հետո Հունաստանի հավաքականը դեռևս չունի գլխավոր մարզիչ:

Նախորդ հոդվածը‘Բեյլ.« Երբեմն ստիպված ես լինում նման հանդիպումներ անցկացնել, բայց ամենակարևորն այն է, որ մեզ հաջողվեց հաղթել»’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլա.«Նրանք, ովքեր իրենց ձայնը պատրաստվում են տալ Բլատերին, պետք է ամոթի զգացում ունենան և վերանայեն իրենց որոշումը»’