‘Հունաստանում անկարգությունների ժամանակ 100 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն’

732

Հունաստանում անկարգությունների ժամանակ 100 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, կա մեկ զոհ

 

Հունական ոստիկանությունը հարյուրից ավելի մարդ է բերման ենթարկել այսօր Աթենքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:  Նրանցից միայն երեքին են տարբեր մեղադրանքներով ձերբակալվել, ինչպես հայտնում է ոստիկանությունը մնացածն ազատ են արձակվելու:

Անկարգությունների հետեւանքով վիրավորվել են 6 քաղաքացիներ եւ երեք ոստիկաններ; Ցուցարարներից մեկը մահացել է սրտային անբավարարությունից:

Հինգշաբթի տասնյակ հազարավոր մարդիկ Աթենքում բողոքի ցույցի էին ելել ընդդեմ ԵՄ եւ արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի դիմաց կառավարության վարած՝ ծախսերի կրճատման քաղաքականության: Ցուցարարներից առանձնացած երիտասարդների մի խումբ ոստիկանության վրա քարեր եւ այրվող նյութերով լցված շշեր էր նետում: Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով: Այսօր Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է հայտարարված:  

Նախորդ հոդվածը‘Չաբի Ալոնսոն՝ հագուստի գովազդում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գխլավոր Վեհաժողովն Անվտանգության խորհրդի անդամներ է ընտրում’