‘Հունաստանում լաստանավի վրա հրդեհ է բռնկվել’

1592

Ավելի քան հազար մարդ է տարհանվել չորեքշաբթի գիշերը հունական «Էլեֆտերիոս Վենիզելոս» մարդատար լաստանավի վրա բռնկված հրդեհի պատճառով:

Լաստանավը Կրետե կղզու Պիրեաս քաղաքից մեկնում էր Խանիա: Մեկնումից 40 րոպե անց հրդեհի ազդանշան է հնչել: Անձնակազմը օպերատիվ կերպով չեզոքացրել է կրակի օջախը, սակայն որոշում է կայացրել վերադառնալ նավահանգիստ:

Լաստանավի  815 ուղևորներից և անձնակազմի 141 անդամներից ոչ մեկը չի տուժել: Հրդեհի բռնկման պայմաններն առայժմ հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ավտոսրահում՝ այրվել է բեռնատարներից մեկը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Ջանի Ինֆանտինոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեյը «խաղադրույք» է կատարում Աֆրիկայի վրա’